Բաժիններ՝

Նադեժդա Բաբկինան ապաքինվել է կորոնավիրուսից և տնից ուղերձ հղել իր երկրպագուներին

Ռուսական էստրադայի երգչուհի Նադեժդա Բաբկինան ապաքինվել է կորոնավիրուսային հիվանդությունից, դուրս է գրվել հիվանդանոցից և արդեն տանն է:

Երգչուհին «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի միջոցով ուղերձ է հղել իր երկրպագուներին, ընկերներին և հարազատներին։

«Սիրելիներս, ես այնքան ուրախ եմ, որ կարող եմ ձեզ հետ շփվել և շնորհակալություն հայտնել ուշադրության համար։ Ես անցա փորձության միջով և չեմ ցանկանում, ր որևէ մեկն անցնի դրա միջով, բայց ով գիտի, թե որտեղ է գտնվում այս վիրուսը և որտեղից կարող է ձեզ կպչել։ Պետք չէ ոչինչ պարզել, ընդամենը հետևեք այն կանոններին, որոնք սահմանված են մեզ համար», – ասել է երգչուհին և նշել, որ փորձությունը շատ բարդ է և ծանր, այն պետք է հաղթահարել։

Բաբկինան խոստովանել է, որ անընդհատ զգացել է իր երկրպագուների և մտերիմների աջակցությունն ու աղոթքները։

«Դուք ինձ ուժ եք տվել և ավելի շատ հավատ, որպեսզի դուրս գամ այդ սարսափելի իրավիճակից։ Ես միշտ լսել եմ, թե ինչպես եք ինձ աջակցության խոսքեր ասում», – նշել է Բաբկինան:

Երգչուհին ընդգծել է, որ այժմն տանն է և վերականգնողական կուրս է անցնում։ Նա շնորհակալություն է հայտնել բժիշկներին, որոնք ամեն օր իր հետ են եղել և համապատասխան օգնություն ցուցաբերել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս