Բաժիններ՝

Թուրքիայում աղջիկ են փախցրել կեղծ շտապօգնության մեքենայով և կորոնավիրուսի պատրվակով

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Քյաղըթհանե շրջանում արտառոց դեպք է գրանցվել։ Ընկերուհուց բաժանված մի տղամարդ որոշել է փախցնել նրան։

Այդ նպատակով նա ձեռք է բերել կորոնավիրուսից պաշտպանվելու համար նախատեսված հատուկ բժշկական հանդերձանք։ Կեղծ շտապօգնության մեքենայով և թվացյալ բուժանձնակազմով նա գնացել է ընկերուհու տուն։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ներկայանալով որպես բժիշկ՝ հայտնել է, որ նրա հարազատներից մեկը կորոնավիրուսով է վարակված և անհրաժեշտ է շտապ տեստ անցկացնել։

Աղջկան անմիջապես տնից հանելով՝ նստեցրել են շտապօգնության մեքենայի մեջ ու տարել։ Ճանապարհին աղջիկը նկատել է, որ բժիշկն իրականում իր նախկին ընկերն է և խուճապի մատնվել։

Քիչ անց նրանք այլ մեքենա են տեղափոխվել, որից հետո աղջկան հաջողվել է դուրս գալ մեքենայից։ Նա դիմել է ոստիկանություն։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031