Բաժիններ՝

Զիդանն ընտրել է պաշտպանության կենտրոնն ուժեղացնելու գլխավոր թեկնածուին

«ՌԲ Լեյպցիգի» պաշտպան Դայո Ուպամենկոն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

AS-ի փոխանցմամբ՝ 21-ամյա ֆրանսիացին գտնվում է մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի՝ կենտրոնական պաշտպանի դիրքի թեկնածուների ցուցակում: Մարզիչը, ի դեմս Ուպամենկոյի, տեսնում է այս դիրքի առաջին փոխարինող՝ Սերխիո Ռամոսից և Ռաֆայել Վարանից հետո:

Նշվում է, որ Զիդանը դժգոհ է «Ռեալի» ներկայիս պահեստայինների նստարանից՝ Նաչոյի և Էդեր Միլիտաոյի խաղից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս