Բաժիններ՝

Կառավարությունը հարկային արտոնություն տվեց 122 մլն դրամ ներդրում անող «Քոնթուրգլոբալ հիդրո Կասկադ» ընկերությանը

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում Կառավարությունն այսօր հարկային արտոնություն է տվել «Քոնթուրգլոբալ հիդրո Կասկադ» ՓԲ ընկերությանը, որը գործում է 2015 թվականից և զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ ՀՀ Սյունիքի մարզում։

Ըստ Կառավարության ներկայացրած հիմնավորման՝ ընկերությանը տրվող արտոնությունը պայմանավորված է ոլորտում ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Համաձայն նույն փաստաթղթի՝ ընկերությունը ներմուծել է  սարքավորումներ, որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 6.4 մլրդ դրամ, սակայն ներկայում անհրաժեշտություն է առաջացել ներմուծել շուրջ 122.5 մլն դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ: «Քոնթուրգլոբալ հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն` ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվել է 6 մլրդ ՀՀ դրամի ներդրում` սարքավորումների ձեռքբերման համար, և ստեղծվել է 3 նոր աշխատատեղ:

Բացի այդ, ծրագրի իրականացման ընթացքում ընկերությունը կնքել  և նախատեսում է  կնքել մի շարք պայմանագրեր տեղական կապալառուների հետ (մասնավորապես՝ Սյունիքի մարզում գործող), որն էլ իր հերթին՝ կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս