Բաժիններ՝

Հենդերսոնը պատմել է՝ ինչու չի ցանկացել փոխանակել շապիկները Մեսսիի հետ

«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը բացատրել է, թե ինչու չի ցանկացել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի հետ փոխանակել վերնաշապիկները:

«Դա առաջին անգամն էր, երբ ես խաղում էի Մեսսիի դեմ: Ոչ, ես չէի մտածում. «Աստված իմ, սա իսկապես նա է»: Բայց միանշանակ կարող եմ ասել՝ իրական Մեսսիի դեմ խաղալն ամենևին նույնը չէ, ինչ նրան հեռուստացույցով հետևելը: Նա շատ արագ է:

Ես դեռ չեմ կարողանում հավատալ, որ նա գոլ խփեց այդ տուգանային հարվածից: Իրականում ես կարծում էի, որ նա կխաղարկի գնդակը: Ես արդեն ասել եմ, որ Ալիսոնը շատ լավն է, բայց Մեսսին գնդակն ուղարկեց հենց այն կետին, որին Ալին չէր հասնի: Հարվածի ուժգնություն, ճշգրտություն. ամեն ինչ կատարյալ էր:

Մտածե՞լ եմ Մեսսիի հետ շապիկների փոխանակման մասին: Ոչ, ես երբեք դա չեմ անում: Երբ ես խաղում էի «Սանդերլենդում», Ռոյ Քինն ասաց ինձ. «Եթե հագնում եք ուրիշի շապիկը, ուրեմն հիացած եք հակառակորդով»,- Հենդերսոնի խոսքերն է մեջբերում The Sun-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս