
Կապելոն նշել է իսպանական միակ ակումբը, որի չի տուժի համաճարակի պատճառով

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն ասել է, որ իսպանական ակումբների ճնշող մեծամասնությունը խնդիրների կբախվի կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
«Իմ կարծիքով՝ «Ռեալն» իսպանական միակ ակումբն է, որին չի ոչնչացնի համաճարակը: «Բարսելոնան» և «Ատլետիկոն» խիստ կտուժեն: Ինչ վերաբերում է տրանսֆերներին, շուկան կտրուկ փոխվելու է: Մենք հասանք նրան, որ խաղացողների համար անհեթեթ գումարներ էինք վճարում, բայց այժմ կվերադառնանք ավելի ռացիոնալ գումարներին»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը