Բաժիններ՝

«Հուսով ենք, որ մրցաշրջանը կավարտվի: Այն շատ խոստումնալից էր «Մանչեսթեր Յունայթեդի» համար»․ Վուդվորդ

«Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը հույս է հայտնել, որ մրցաշրջանը, չնայած կորոնավիրուսին, կվերսկսվի:

«Մենք անհամբեր սպասում ենք, որ թիմը վերադառնա խաղադաշտ, երբ մենք տեղեկանանք, որ դա անվտանգ է: Հուսով ենք, որ մրցաշրջանը կավարտվի, քանի որ մեզ համար այն շատ հեռանկարային էր Պրեմիեր լիգայում, Եվրոպա լիգայում և Անգլիայի գավաթի խաղարկությունում։

Մենք մշտական կապի մեջ ենք կառավարման մարմինների հետ, թե երբ և ինչպես կարող է դա տեղի ունենալ:

Եվ չնայած կարող է պատահել, որ մոտ ապագայում հանդիպումներն անցկացվեն առանց հանդիսականների, մենք բոլորս ընդունում ենք, որ ֆուտբոլը նորմալ չի վերադառնա, քանի դեռ երկրպագուները չեն կարողանա մասնակցել խաղերին»,- ասել է Վուդվորդը:

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում 5-րդ տեղում է՝ վաստակելով 45 միավոր: Ակումբը հասել է նաև Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ և Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս