
«Չելսի»-ի ֆուտբոլիստների աշխատավարձը չի կրճատվի

Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը չի կրճատի ֆուտբոլիստների աշխատավարձը պանդեմիայի շրջանում: Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբն իր ֆուտբոլիստներին կոչ է արել շարունակել բարեգործական գործունեությունը կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անգլիայի Լիգայի կազմակերպիչները և ակումբների ներկայացուցիչները տեսահամաժողովի ընթացքում հաստատել են, որ նախնական որևէ ժամկետ չկա և առաջանահերթ է, որ կորոնավիրուսի պանդեմիան նահանջի: Բայց մրցաշրջանը չի չեղարկվի: Պրեմիեր լիգայի թիմերն ուզում են մրցաշրջանն ավարտել մինչև հունիսի 30-ը: