Բաժիններ՝

Սպիտակի քրեական հետախույզները բացահայտեցին Ծաղկաբեր գյուղում կատարված բնակարանային գողությունը

Ապրիլի 16-ին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում ստացվեց, որ Ծաղկաբեր գյուղի մի տնակից գողացել են տարբեր իրեր՝ տուժողին պատճառելով մոտ 450 հազար դրամի վնաս։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ դռների փականները բացելով են ներս մտել։

Սպիտակի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել է տուժողի 49-ամյա համագյուղացին։ Նրա և կատարվածի առնչության վերաբերյալ տեղեկությունների հիմնավորումից հետո Սպիտակի ոստիկանները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին։

Տղամարդը տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց գողոնի մի մասը. մյուս մասը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930