Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը պատասխանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական վիճակի, անհրաժեշտ փաստաթղթային հիմքերի և աշխատանքի վերադառնալու ժամկետների մասին տեղեկություն ստանալու համար դատարան ներկայացրած 3-րդ դիմումին:
Պարոն Ռուբինյան, ախր Դուք հակասում եք ձեր իսկ նախարարին, ով ասել է, որ հայկական կողմը ԵՐԲԵՔ, այդ թվում ՀՀԿ-ի օրոք, փուլային լուծման կողմնակից չի եղել։ Դուք մի տարուց ավել է պնդում եք, որ փաստաթուղթ չկա, ավելին՝ բանակցություն չկա, բայց արի ու տես, որ ձեւավորված օրակարգ կա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը իրականացնում է երկշաբաթյա առցանց դասընթաց՝աշխատանք փնտրողների համար:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեց քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի վրա:
Ապրիլի 21-ին Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1987թ. ծնված Ա. Մ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ իր քույրը՝ նույն շրջանի բնակչուհի, 1988թ. ծնված Ա. Մ.-ն անհայտ կորել է:
Բելառուսի կառավարությունը ժամանակավորապես արգելում է երկրից դուրս բերել արհեստական շնչառական սարքավորումներ:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն իր մտահոգությունն է հայտնում՝ Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցությունների այս փուլի մասին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի արտահայտած մոտեցումների կապակցությամբ։
«Տարրերը, որը մեծ հաշվով քննարկվում են, դա կողմերի ընկալումն է նախկինում եղած բոլոր սկզբունքների և տարրերի, ոչ թե քննարկում, թե մենք այն պետք է ընդունե՞նք, թե՞ ոչ, այլ ընդհանրապես, այսքան տարի, որ մենք խոսել ենք, Դուք այդ տարրերն ինչպե՞ս եք հասկանում, մենք ինչպե՞ս ենք հասկանում»:
Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ այս հարցին պետք է անդրադառնա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ Հայաստանի ներքաղաքական կյանքում հարցը շատ շահարկվող է, ուստի այն հստակ պետք է պարզաբանվի, որպեսզի որևէ ձևով շահարկման տեղիք չտա:
Րոպեներ առաջ ահազանգ ստացանք, որ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում 20 հոգի դիմել է հացադուլի: Այսօր Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Ուսանողներին Կառավարության առաջարկով տրամադրվող աջակցությունն ու ուսանողական վարձավճարների որոշակի չափով փոխհատուցումն անհավասար պայմաններ է ստեղծել ուսանողների համար:
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն արտերկրից Հայաստան վերադառնալուց հետո մեկուսացվել է Ծաղկաձորում:
Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։
Հայաստան ֆուտբոլի առաջնության բարձրագույն խումբը ներկայացնող Վանաձորի «Լոռի» թիմի անդամները մարզումները վերսկսելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել:
Լիբանանի արևելյան հատվածում գտնվող պաղեստինցի փախստականների համար նախատեսված ճամբարում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ, մերժել է վարույթ ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական հայցն ընդդեմ Արդարադատության նախարարության քրեականատողական ծառայության: Որոշման հիմքում դատարանը դրել է հայցի՝ քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հանգամանքը:
Լավրովի հայտարարությունը. «Ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որը փուլային կարգավորում է ենթադրում»»:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, փաստորեն, շարունակում է Նիկոլ Փաշինյանի՝ լրատվականներին անհասցե մեղադրելու գործը։ Կուսակցության նիստից հետո, Ալեն Սիմոնյանը լրատվականների 90 տոկոսին մեղադրել է հետաքրքիր վերնագրեր ընտրելով գումար աշխատելու մեջ։ Ըստ Ալեն Սիմոնյանի՝ լրատվականների հրապարակումների 50 տոկոսը սուտ են։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիճահարույց է համարում Հայաստանի տարածքից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացիների կենսաթոշակի վճարման մեխանիկական դադարեցումը տարեկան մեկ անգամ բանկ չներկայանալու դեպքում։
Հայաստանում ապրիլի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք։
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը վերահաստատում է, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ու լիիրավ ընդգրկվածության, որևէ արդյունավետ հանգրվանի հնարավոր չէ հասնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընթացակարգերի, եթե 24 ժամ հետո նշյալ քաղաքացու հետազոտության արդյունքները կրկին բացասական լինեն, ապա նա կհամարվի բուժված և բուժհաստատությունից դուրս կգրվի:
Բուժման ընթացքում պացիենտների մի մասի առողջական վիճակը միջին ծանրության է եղել, մի մասինը՝ ծանր: Թեթև ընթացք ունեցողները քիչ են:
Այս տարի քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդ կկազմակերպվի վիրտուալ տարածքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեպի ԱՄՆ միգրացիայի վերաբերյալ արգելքը կգործի 60 օր: Որոշումն առաջին հերթին վերաբերելու է օտարերկարցիներին, ովքեր ցանկանում են ձեք բերել «գրին քարտ»՝ ԱՄՆ-ում մշտական կացության իրավունք:
ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով 2020 թ․ ապրիլի 22-ին, ժամը 15։00-ին տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։
«Հայփոստ»-ի կառավարումը 14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։
Ապրիլի 22-ին, ժամը 01:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 557 հազար 917-ի: