Բաժիններ՝

Դատապարտյալները հրաժարվել են ՔԿՀ-ի տված սննդից. Զոհրաբյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեց քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի վրա:

«Արմավիր քրեակատարողական հիմնարկի 12 կալանավոր և  դատապարտյալ, ինչպես նաև նրանց  հարազատները դիմել են ինձ, և հիմնարկի ղեկավարությունը հայտնել է, որ հրաժարվում է ՔԿՀ-ի տված սննդից: Ինձ համար անհասկանալի է, եթե ծնողներին թույլ չեն տալիս հանձնուքի մեջ հանձնել միրգ և քաղցրավենիք, այդ դեպքում ինչո՞ւ են այն դատապարտյալին, որն ունի քարտ,  թույլ տալիս ՔԿՀ-ի կողքի բուդկայից  գնել այդ նույն քաղցրավենիքը:  Այսինքն՝ այն դատապարտյալը, որն ունի քարտ, քարողանում  է այդ բուդկայից գնել չոր քաղցրավենիքը, որը քարտ չունեցողների դեպքում ծնողների բերած հանձնուքի միջից հանում են: Ասում են նաև, թե՝ մենք միրգ տալիս ենք, բայց տալիս են երկու օրը մեկ՝ 1 խնձոր: Այստեղ կա ակնհայտ անհամաչափություն, խնդրում եմ զբաղվեք»,- ասաց  Զոհրաբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս