Լիտվայի կառավարությունը բժշկական օգնություն կտրամադրի Հայաստանին
Լիտվայի կառավարությունը 100 հազար եվրո գումարի չափով բժշկական օգնություն կտրամադրի Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսը։
«Լիտվան շարունակում է կանգնած մնալ իր Արևելյան գործընկերների կողքին։ Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել հատկացնել 100 հազար եվրո` լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների ձեռքբերման և դրանք որպես մարդասիրական օգնություն Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային փոխանցելու նպատակով, որը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին»,- գրել է Լինկևիչիուսը։