«Արսենալ»-ի 3 ֆուտբոլիստներ դեմ են աշխատավարձի նվազեցմանը
Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստների մեծամասնությունը համաձայնել է աշխավարձի նվազեցմանը՝ բացառությամբ մի քանիսի: Այս մասին գրում է Mirror-ը:
«Արսենալ»-ը հայտարարել է, որ ֆուտբոլիստների հետ համաձայնության է եկել կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում աշխավարձը 12,5 տոկոսով կրճատելու վերաբերյալ: Սակայն ակումբի երեք ֆուտբոլիստներ դեմ են արտահայտվել աշխատավարձի նվազեցմանը: Ֆուտբոլիստների թվում է Գերմանիայի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը, ով ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է ակումբում: Մյուսների անունները հայտնի չեն: