Բաժիններ՝

Կաթնաշոռով և պանրով բուլկիներ՝ նախաճաշի համար

Բաղադրիչներ

1. Ալյուր – 5-6 ճ/գ

2. Կաթնաշոռ – 300 գ

3. Պանիր – 50 գ

4. Ձու – 1 հատ

5. Աղ

6. Քնջութ – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Պանիրն անցկացնել քերիչով, խառնել կաթնաշոռի, ձվի և աղի հետ:

2. Ավելացնել ալյուրը, լավ խառնել:

3. Խմորը բաժանել 5 հավասար մասերի:

4. Յուրաքանչյուր մասից բարակ ձողեր ձևավորել, ծայրերը միացնել: Ըստ ցանկության վրան քնջութ շաղ տալ:

5. Տապակի վրա շարել բուլկիները, թխել 15-25 րոպե, 180 աստիճան ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս