«Ես այժմ Ուկրաինայում եմ և տանն եմ: Դու նույնպես մնա տանն ու այդպիսով պաշտպանիր սիրելիներիդ». Ռուզան Մանթաշյան
Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը, որն ամիսներ առաջ փայլուն ելույթ ունեցավ Դրեզդենի ամենամյա օպերային բալի բացման արարողությանը, միացել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի #ՇնորհակալությունԲուժաշխատող մարտահրավերին:
Երգչուհին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում տեսանյութ է զետեղել, որում ասում է, որ ընդունում է Ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավիրյալ ֆագոտահար Անդրեյ Շամիդանովի մարտահրավերն ու միանում է #ՇնորհակալությունԲուժաշխատող մարտահրավերին:
«Ես այժմ Ուկրաինայում եմ և տանն եմ: Դու նույնպես մնա տանն ու այդպիսով պաշտպանիր սիրելիներիդ և ցույց տուր երախտագիտությունդ բուժաշխատողին»,-նշում է Մանթաշյանն ու օպերային կատարում նվիրում բուժաշխատողներին:
Նա մարտահրավերը է նետում հայ օպերային երգչուհի Լիանա Ալեքսանյանին: