Բաժիններ՝

Մեքենաների լուսարձակների գողության դեպքեր են բացահայտվել

Մարտի 31-ին և ապրիլի 12-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում մեքենաներից կատարված գողության վերաբերյալ երկու հաղորդում էր ստացվել:

Առաջին գողության մասին ահազանգել էին օպերատիվ կառավարման կենտրոնից և հայտնել, որ գիշերը գողացել են Գևորգ Չաուշի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Պորշ» մակնիշի մեքենայի լուսարձակը: Երկրորդ դեպքը կատարվել էր Թերլեմեզյան փողոցի շենքերից մեկի բակում: Ապրիլի 11-ի ժամը 18-ից մինչև ապրիլի 12-ի ժամը 8-ը գողացել էին «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի մեքենայի առջևի լուսարձակները:

Ձեռագիրը նույնն էր: Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ հետախուզական միջոցառումներ ձեռնարկեց: Վերջին գողությունից մեկ օր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունները հնարավոր է կատարած լինի Երևանի Անտառային փողոցի 35-ամյա մի բնակիչ:

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 13-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս