«Ֆորմուլա-1»-ի մրցափուլերը կանցկացվեն առանց երկրպագուների
«Ֆորմուլա-1»-ի ղեկավարությունը մտադիր է մրցաշրջանի մյուս մեկնարկներն անցկացնել առանց հանդիսականների:
Այս մասին գրում է Sky Sport-ը: «Ֆորմուլա-1»-ի մյուս 19 մրցափուլերը կվերսկսվեն միայն կորոնավիրուսի պանդեմիայի նահանջից հետո, սակայն կանցնեն առանց երկրպագուների ներկայացության: Առաջիկա մեկնարկը Ֆրանսիայի Գրան Պրին է, որը նախատեսված է հունիսի 26-28ը:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Կանադայում հունիսի 12-14-ին կայանալիք Գրան Պրին հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մինչ այս «Ֆորմուլա-1»-ում հետաձգվել են նախորդ 9 մրցաշարարերը: