«Ես չէի համարձակվում նայել նրա դեմքին». Մեսսին հիշել է Անրիի հետ առաջին հանդիպումը
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին հիշել է իր առաջին հանդիպումը ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրիի հետ:
«Առաջին անգամ, երբ նա մտավ հանդերձարան, ես չէի համարձակվում նայել նրա դեմքին: Ես գիտեի այն ամենի մասին, ինչի նա հասել էր Անգլիայում: Ես նրա պատկերն ունեի իմ գլխում, և հանկարծ մենք խաղում էինք նույն թիմի կազմում»,- Մեսսիին է մեջբերում B/R Football-ը՝ հղելով L’Equipe-ին:
2007 թվականից Անրին «Արսենալից» տեղափոխվեց «Բարսելոնա»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը