Բաժիններ՝

Հեռախոսազանգերը ֆիքսող օրենքով վարակակիրներ են հայտնաբերվել. Արսեն Թորոսյան

«Ապրիլի 10-ի դրությամբ ունենք կորոնավիրուսով վարակված  ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ 8, իսկ ծանր վիճակում՝ 40 հոգի»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ,  ներկայացնելով վարակակիրների վիճակը, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Խոսելով արհեստական օդափոխման և շնչառական ապարատների թվի մասին՝ նախարարն ասաց, որ երեկ ձեռք է բերվել 120 սարք, ևս 50-ը կգնեն առաջիկա մեկ ամսում, ևս 80 սարք էլ նախարարությունն ուներ, և այս բոլոր սարքերն օգտագործվելու են միայն կորոնավիրուսով վարակակիրների համար:

Առողջապահության նախարարն անդրադարձավ նաև հեռախոսազանգերը ֆիքսող օրենքի ընդունումից հետո վարակակիրների հայտնաբերման գործընթացին և տեղեկացրեց, որ, թեև հստակ թվեր չի կարող ասել, սակայն կարող է փաստել, որ այդ եղանակով վարակակիրներ հայտնաբերվել են, և օրենքը առողջապահական համակարգին օգնում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս