Բաժիններ՝

Ալբերտ Ազարյանը կոչով դիմել է հայաստանցի մարզիկներին

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը կոչով դիմել է հայ մարզիկներին:

«Դժվարին ժամանակներ է ապրում համաշխարհային սպորտը, ներառյալ ՝ հայաստանյանը։ Բայց մարզաշխարհը չի հուսահատվել, անգործության չի մատնվել։ Սա լավ է։ Նախանձելի վիճակում չեն նաև մերօրյա մարզիկները։ Սակայն չեմ կասկածում նրանց համարձակությանը և տոկունությանը։ Նրանք մեր արժանապատիվ հետնորդներն են, անկախության սերունդը, և համոզված եմ, որ նպատակային աշխատանքի շնորհիվ կկարողանան հաջողությամբ հաղթահարել առաջիկա վարկանիշային մրցաշարերի արգելքները, կմեկնեն օլիմպիական խաղեր և չեմպիոնական տրամադրությամբ կներկայանան մայր Հայաստանին ու մեր աննկուն ժողովրդին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազարյանի խոսքերը փոխանցում է ՀԱՕԿ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930