«Մանչեսթեր Յունայթեդը» 130 մլն եվրո կկորցնի
Հայտնի է դարձել, թե որքան գումար կկորցնեն Պրեմիեր լիգայի ակումբները կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով:
Ամենաշատ գումարը կկորցնի «Մանչեսթեր Յունայթեդը». ակումբի կորուստները կկազմեն 131.6 մլն եվրո: «Կարմիր սատանաներին» հետևում են հարևանները՝ «Մանչեսթեր Սիթին»՝ մինուս 123.7 միլիոն եվրո: Եռյակը եզրափակում է «Լիվերպուլը», որը կկորցնի 115.7 մլն եվրո: «Չելսին» կկորցնի 103 միլիոն եվրո:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, հիմնական կորուստները կապված են հեռուստատեսային պայմանագրերով պարտավորությունների չկատարման հետ: Այլ պատճառներ են հովանավորչական պայմանագրերի խափանումն ու տոմսերի վաճառքից եկամուտների պակասը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը