Բաժիններ՝

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել դեպի ձորակը կախված ավտոմեքենան

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 7-ին, ժամը 20:21-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհերի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արին գյուղի «Սամանչխոտ» կոչվող տարածքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վաղարշակ Ի., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը, առկա է գլորվելու վտանգ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս