
Երևանում վրաերթի են ենթարկել երիտասարդ աղջկա

Ապրիլի 2-ին, ժամը 20:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոց թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (տվյալները չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու (մոտ 20 տարեկան աղջիկ):
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինիս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: