
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 7-րդ դեպքը

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա»,- ասված է խոսնակի գրառման մեջ։
Սա ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով մահվան 7-րդ դեպքն է:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 33 է, փաստացի բուժվողներինը՝ 626, բացասական թեստերը՝ 2940։