Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում մարտին ծնվել է 103 երեխա

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2020 թվականի մարտ ամսին ծնվել է 103 երեխա՝ 57 տղա եւ 46 աղջիկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 43 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 27 երեխա՝ Սեւանի, 18 երեխա՝ Գավառի բժշկական կենտրոններում, 15 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ծնունդ չի գրանցվել Ճամբարակի առողջության կենտրոնում:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930