Բաժիններ՝

Samsung-ը ներկայացրել է Galaxy A31-ը՝ 5000 mAh մարտկոցով

Հետաքրքիր այլընտրանք Xiaomi-ի Redmi Note մոդելի համար:

Samsung-ը հայտարարեց Galaxy A31 սմարթֆոնի մասին, որը ստացել է 6,4 դյույմանոց էկրան` նվազագույն շրջանակներով, FHD + բանաձևով և ապակու տակ ինտեգրված մատնահետքի սկաներով: Վերևում առկա է 20 մեգապիքսել դիմային խցիկի կտրվածք:

Չորս մոդուլով սմարթֆոնի հիմնական տեսախցիկը գլխավորն է` 48 մեգապիքսել, լայն անկյունը` 8 մեգապիքսել (123 °) և երկու 5 մեգապիքսել մակրո լուսանկարչության համար։ Այս քառյակը լրացնում է LED լուսավորությամբ։

Ութ միջուկային MediaTek Helio P65 (MT6768) չիպը՝ Mali-G52 գրաֆիկայով, 4 կամ 6 ԳԲ օպերատիվ և 64 կամ 128 ԳԲ ներքին հիշողությամբ՝ կախված տարբերակից, պատասխանատու է սարքի աշխատանքի համար: Կա նաև microSD քարտի բնիկ, մինչև 512 ԳԲ հզորությամբ:

Galaxy A31-ի հիմնական առավելություններից մեկը 5000 մԱ/ժամ մարտկոցն է, որն ապահովում է 15 Վտ արագ լիցքավորում USB-C պորտի միջոցով: Ինչ վերաբերում է հաղորդակցություններին, ապա ամեն ինչ նույնպես կատարյալ  է, կա Samsung Pay-ի միջոցով անլար կապի համար նախատեսված երկկողմանի Wi-Fi 802.11, ինչպես նաև Bluetooth 5, և NFC:

Սմարթֆոնը գործում է Android 10-ով՝ One UI 2.0-ով: Վաճառքի ժամկետները և գները դեռ չեն հայտարարվել, բայց մոդելը պետք է լինի համեմատաբար էժան: Այն, հավանաբար, նպատակ ունի մրցել Redmi Note 9 Pro-ի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս