
Հրաշալի կարկանդակներ՝ ֆրանսիական խմորից

Բաղադրիչներ
1. Ալյուր – 3 բաժակ
2. Շաքարավազ – 3 ճ/գ
3. Մարգարին – 200 գ
4. Կաթ – 1 բաժակ
5. Խմորիչ – 30 գրամ
6. Ձու – 2 հատ
Պատրաստման եղանակը
1. Մարգարինը խառնել շաքարավազի հետ, ավելացնել ձվերը, լավ խառնել, համեմել աղով:
2. Դրոժը թրջել տաք կաթի մեջ:
3. Կաթն ավելացնել մարգարինին, խառնել, լցնել ալյուրի վրա և խմոր հունցել:
4. Պատրաստի խմորը թողնել 15-20 րոպե, որպեսզի հասունանա:
5. Այնուհետև լցոնել ցանկացած միջուկով և թխել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը