Հայաստանը «Heritage Foundation»-ի կողմից հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ բարելավելով իր դիրքերն անցյալ տարվա համեմատ (2019 թ. ինդեքսում Հայաստանը 47-րդն էր)։
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Կառավարության մարտի 19-ի նիստում «Գործունեության ծառայության ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու և կից նախագծերի փաթեթը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա ասաց, որ այսօր կոնյակ և կոնյակի սպիրտ արտադրողները արտադրության հենց առաջին տարվանից պարտավոր են վճարել տարեկան պետական տուրք՝ 10 միլիոն դրամ, որի փոխարեն՝ նախագծով առաջարկվում է սահմանել 50.000 դրամ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Կորոնավիրուսով, ինչպես նաև երկրում հայտարարված արտակարգ դրության իրավիճակով պայմանավորված՝ վերջին օրերին, ՊԵԿ նախագահի խոսքով, ապրանքաշրջանառության ծավալները և ՀԴՄ կտրոնների քանակը նվազել են:
Մարտի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություններ կատարելու կասկածանքով, Դալար գյուղից ոստիկանության Արտաշատի բաժին բերման են ենթարկել նույն գյուղի 46 և 57-ամյա բնակիչների։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արման Սարգսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի և ոստիկանության պետի տեղակալի պաշտոներից և նշանակվել ՀՀ ոստիկանության պետ։
Աշխարհի տարբեր երկրներ այս օրերին տնտեսվարողներին աջակցության տարբեր մեթոդներ ու եղանակներ են կիրառում: Որոշ երկրներ անգամ աջակցությունն իրականացնում են հարկային արձակուրդների տրամադրման եղանակով:
Ճապոնիայում չեն մտածում Օլիմպիական խաղերի հետաձգման կամ չեղարկման մասին:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ընթացքում ղեկավար պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ժամանակավորապես սահմանափակվում է որոշ ապրանքատեսակների արտահանումը, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներ։
«Երկրի սննդային և այլ ռեսուրսների պաշարը կառավարության նիստում բացահայտ հայտարարելն արդյո՞ք պետական կամ գոնե ծառայողական գաղտնիքի խախտում չէ, արդյո՞ք սրանով վտանգի տակ չի դրվում մեր անվտանգությունը, երբ, օրինակ, թշնամին ուղղակի կարող է դնել և հաշվարկել մեր ամրությունը… Իրականում պաշարված ամրոցի սկզբունքն է, երբ հակառակորդը պաշարում է մի ամրություն և նպատակ ունի այն գրավել սովի միջոցով, ամրության ղեկավարն ամեն ինչ անում է, որ պաշարողի մոտ վստահություն ստեղծվի, թե ինքը սնունդ շատ ունի, թեկուզև սնունդ մնացած է լինում շատ քիչ: Նման դեպքեր պատմության ընթացքում շատ են եղել, օրինակ, Նիկայի 978 թ. պաշարման ժամանակ»,- նշեց Հակոբյանը:
Հնդկաստանում նոր տիպի կորոնավիրուս՝ COVID-2019 է հայտնաբերվել ևս 28 հոգու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197-ի:
Այսօր Երևանի ավագանին նիստ գումարեց, որի ընթացքում հաստատվեց 2019թ. բյուջեի կատարողականը: 2019 թվականի բյուջեն հաստատվեց բավականին քիչ ձայներով. կողմ` 38, դեմ` 5, ձեռնպահ` 3։
Ուզբեկստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 5 քաղաքացու մոտ, այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23-ի:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը համաշխարհային տնտեսության այս պայմաններում Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման կամ թերակատարման մասին խոսելը համարում է հիպոթետիկ:
Նախկին զինվորական Գառնիկ Գեղամի Հակոբյանը, ում երկու ոտքերն անդամահատված են, երկար ժամանակ սուր ցավերի պատճառով չի կարողանում աշխատել և տառապում է:
Մարտի 18-ի գիշերը Տավուշի մարզի Այգեձոր գյուղի ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգեցին, որ ամբուլատոր կենտրոն է տեղափոխվել 23-ամյա երիտասարդի դի և դանակահարված 28-ամյա երիտասարդ։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 18-ին աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերում:
Փարիզը ներկայացնող ՊՍԺ ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը թույլ է տվել թիմի ֆուտբոլիստներին դուրս գալ երկրի տարածքից:
Էջմիածնի տարբեր բժշկական հաստատությունների աշխատակիցներին ուղարկվել է ծաղիկներ, կոնֆետներ ու թխվածքաբլիթներ՝ որպես երախտիք անբասիր ու նվիրված աշխատանքի համար։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմում է միայնակ կենսաթոշակառուների, միայն կենսաթոշակառուներից բաղկացած, տեղաշարժման դժվարություններ, տեսողության խնդիրներ ունեցող անձանց, այդ թվում իրենց խնամքին անչափահաս երեխա ունեցող ընտանիքների էլեկտրոնային ցուցակներ, որոնց կարիքների գնահատում կիրականացվի եռօրյա ժամկետում՝ անհրաժեշտության դեպքում նրանց կենցաղային բնույթի հարցերում աջակցություն ցուցաբերելու համար: Արդեն իսկ մշակվել է բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժավրություններ ունեցող, ռիսկի […]
Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով ստացված միջոցների օգտագործման ուղղություններն ընդլայնվել են։
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով՝ մինչև ս.թ. ապրիլի 14-ը «Գթության խոհանոց» ծրագիրը դադարեցնում է շահառուների սպասարկումը:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու պատգամավորները մարտ ամսվա համար տրամադրվելիք ամենամսյա պարգևավճարները կփոխանցեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։ Այս մասին Միրզոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ հանձնակատարի գրասենյակը շարունակական կապի մեջ է հայ համայնքների հետ, և տեղյակ են կորոնավիրուսով վարակվածների մասին:
«Հանրության շրջանում մեծ ոգևորություն առաջացրած՝ Աջափնյակում մետրո կառուցելու գաղափարը, դրա կառուցման առաջարկներն ու էսքիզները քննարկման փուլում են»,- այսօր Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանի հարցին ի պատասխան՝ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Ավագանու անդամը հարց ուղղեց նաև հարակից վթարային շենքերի ապագայի մասին:
Մարտի 19-ին, ժամը 13:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Ստորև ներկայացնում ենք նշված ընկերությունների անվանացանկը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝ COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 220 հազարը։ Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ վարակվել է 225 հազար 381 մարդ, մահացածների թիվը 9 հազար 276 է, ապաքինվել է 85 հազար 831 անձ։
Կորոնավիրուսի (COVID-19) տարածման տվյալների հավաքագրման, վերլուծության, միջազգային գործընկերների ունեցած տվյալների համադրման, իրավիճակի ընթացքի կանխատեսման նպատակով ստեղծվել է հետազոտական խումբ, որում ներգրավված են վերլուծաբաններ, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության մասնագետներ, այլ փորձագետներ: