
«Մենք, ցավոք, արդեն լրջագույն խնդրի առջև ենք կանգնած». Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բնականաբար COVID19-ից մեր երկիրը չէր կարող խուսափել, բայց այսքան արագ չէր տարածվի ու մեծաթիվ մարդիկ չէին վարակվի, եթե իշխանությունը ինքնանպատակ քայլերի փոխարեն, ժամանակին օպերատիվ քայլեր ձեռնարկեր: Մենք, ցավոք, արդեն լրջագույն խնդրի առջև ենք կանգնած: Փաստացի այսօր, մի կողմից պետք է պայքարենք վիրուսի տարածման արագ տեմպերի դեմ, մյուս կողմից՝ Նիկոլի անադեկվատ և անպատասխանատու քայլերի դեմ: Այս օրերին պարտավոր ենք անընդհատ հորդորել, հուշել վարչապետի աթոռին հայտնված անձին.
1. պետական նշանակության տեղեկություններ, այդ թվում և սննդի պաշարների քանակի վերաբերյալ, ի լուր աշխարհի, ի ուրախություն ադրբեջանի և թուքիայի հետախուզական ծառայությունների, չհայտարարել
2. վիրուսաբան չդառնալ, հոգեբան՝ առավելևս:
3. վիրուսի տարածման տեմպերի համար չմեղադրել վարակված մարդկանց
4.իշխանություն պահելու, հանցավոր անգործությունը կոծկելու նպատակով, անպատասխանատու հայտարարություններ չանել՝ մեղադրելով այլ պետություններին, վարակակիրների քանակի վերաբերյալ ճիշտ տվյալներ չհաղորդելու մեջ:
Երկրի անվտանգության համակարգի համար այս ամենը նույնքան կարևոր է, որքան վիրուսից խուսափելու համաճարակաբանական ցուցումները»: