
Արման Սարգասյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արման Սարգսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի և ոստիկանության պետի տեղակալի պաշտոներից և նշանակվել ՀՀ ոստիկանության պետ։
Հրամանագրերից մեկում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի.
Արման ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայու-թյան մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արման ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասվում է մյուս հրամանագրում:
ՀՀ նախագահն Արման Սարգսյանին ոստիկանության պետ է նշանակել՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի։