«Մնացե՛ք տանը, հյուրեր մի՛ ընդունեք». Արայիկ Հարությունյան
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի աշակերտներ, ուսանողներ և ուսուցիչներ, քանի որ սոցցանցերում դուք ամենամեծ համայնքն եք ու հզոր ուժ եք ներկայացնում, կարող եք մեծ գործ արած լինել` տեղեկատվություն տարածելու հարցում:
Ստորև բերված տեղեկությունն անհրաժեշտ է զանգվածաբար տարածել ձեր էջերում` հասցնելով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Կանխավ շնորհակալություն…
Ինչպես պետք է ինքնամեկուսանալ
Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում:
Հետևե՛ք հետևյալ ցուցումներին`
- Մնացե՛ք տանը
- Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից
- Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը
- Կրե՛ք բժշկական դիմակ, եթե ցուցված է
- Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս
- Հաճախակի լվացե՛ք ձեռքերը
- Առանձնացրե՛ք տնային պարագաները
- Հյուրեր մի՛ ընդունեք
- Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան
- Հերմետիկ փակեք աղբամանը
- Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը
Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին»: