Ռոնալդուն չի մարզվում «Յուվենթուսի» հետ՝ կորոնավիրուսի պատճառով
                                    Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երեկ չի մասնակցել «Յուվենթուսի» առավոտյան մարզմանը:
Ինչպես հաղորդում է «Յուվենթուսի» պաշտոնական կայքը, ակումբում արտակարգ իրավիճակի հետ կապված՝ պորտուգալացին դեռևս գտնվում է Մադեյրայում: Հայտնի է դարձել, որ թուրինցիների պաշտպան Դանիելե Ռուգանին վարակվել է կորոնավիրուսով:
Հարձակվող Գոնսալո Իգուաինը նախօրեին մարզվել է անհատական ծրագրով՝ աջ ազդրի մկանների հետ կապված խնդիրների պատճառով:
«Յուվենթուսի» հաջորդ մարզումը նախատեսված է այսօր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    