Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ մարտի 10-ին հրամանագիր կստորագրի «Թալիբան» արմատական շարժման բանտարկված կողմնակիցներին ազատ արձակելու վերաբերյալ:
Տրուբեքը քաշելու ժամանկ կողքի հողը թափվել է իրենց վրա։ Այս մասին այսօր՝ մարտի 9–ին, լրագրողների հետ զրույցում ասաց երեկ Ներքին Չարբախում տեղի ունեցած ողբերգական դեպքից մահացած 38–ամյա Գագիկ Ղ.-ի հոր ընկերը՝ Հարություն Անտոնյանը։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) կրթական գործընթացի վերսկսման համատեքստում հորդորում է նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին` ապահովել սանիտարական նորմերի եւ կանոնների պահպանումը՝ սահմանված ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։
Մոսկվայում նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել եւս երեք մարդու մոտ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ Էրեբունի բ/կ-ում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«Նորք-Մարաշ» ԲԿ բժիշկները՝ փոքրիկ Անգելինայի վիճակի մասին. ՈՒՂԻՂ
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հրամանագիր է ստորագրել կորոնավիրուսի պատճառով առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին:
«Ամուլսարը կշահագործվի՞, թե՞ ոչ, այս հարցն այս պահին մեր նախարարության հետ առնչվող հարց չէ: Մենք կրկին տեսել ենք խնդիրներ և դրանք ուղարկել ենք այն քրեական գործով, որն իրականացվում է, որպեսզի ուսումնասիրեն ու տեսնեն՝ արդյո՞ք կազմակերպությունը կեղծ տվյալներ է տվել, թե՞ ոչ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ե՞րբ է հանգուցալուծվելու Ամուլսարի հետ կապված հարցը, այն շահագործվելո՞ւ է, թե՞ ոչ։
Թենիսի միջազգային ասոցիացիաները` ATP-ն ու WTA-ը, որոշում են կայացրել հետաձգել «Ինդիան Ուելս» մրցաշարը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Դավիդ Յուրչենկոն վնասվածք է ստացել:
«Ժողովուրդը հստակ չի գիտակցում, թե ինչո՞ւ է պետք ասել՝ այո, իսկ ինչո՞ւ՝ ոչ». հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝ սրա պատճառն այն է, որ իրենց տեսակետը հստակ չեն բացատրում ոչ «Այո»-ի, ոչ էլ «Ոչ»-ի կողմնակիցները: Չնայած սրան, հոգեբանը նկատում է, որ իշխանական կողմն ավելի ակտիվ է.
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ սիգի հետ կապված խնդիրները քրոնիկական բնույթ են կրում, և ոլորտում աշխատող մարդկանց մի մասը քրեական գործերով են անցնում, քանի որ տեսուչները ինչ-որ հարաբերությունների մեջ են եղել ձկնագողերի հետ։
Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ՊՆ ռազմական ոստիկանությունում մասնակցել է ՌՈ կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի խորհրդակցությանը։
Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 հազարը, մահացել է 237 մարդ:
Մարտի 5-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքը՝ ծեծի հետևանքով 43-ամյա կնոջ մահվան ու նրա 13-ամյա դստեր՝ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում հայտնվելու մասին լուրը հանրությանը շոկի ենթարկեց:
Մարտի լույս 8-ի գիշերը «Կապան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգեցին, որ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդու դի։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խմբերը համատեղ աշխատանքով պարզեցին, որ Ձորաստան գյուղի բնակիչը հիվանդանոց է տեղափոխվել Կապանից Քաջարան տանող ճանապարհի սկզբնամասից։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մսի վաճառքի կետերում անցկացված վերահսկողական գործողույթյունները ցույց են տվել, որ միս-մսեղիքի իրացումը կատարվում է իրավական ակտերով սահմանված կարգի խախտումներով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարեց գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՔԾ-ից։
Մարտի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
168 Լրահոս
«Մենք ուղղակի մեկ-մեկ արձագանքում ենք մեզ ուղղված տարատեսակ լուրերին, ինչ-որ նյութ կար հրապարակված շտաբի վրա, որտեղ գրված էր՝ ԼՀԿ, և գանգ էր նկարված, դա սոցիալական ցանցերում տարածվել էր, և հույս ունեմ, որ այդ նյութը հանվել է: Մենք որևէ ձևով որևէ այլ բանի չենք մասնակցում: Ինձ հետ կապ է հաստատել Սուրեն Պապիկյանը և ասել, որ սրա հետ իրենք կապ չունեն, բայց կհետևեն, որպեսզի տեսնեն՝ ով է դրել՝ հանեն: Մենք որևէ բանում ներառված չենք և չենք կարող մեկնաբանել»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը:
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը մարտի 9-ի առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել:
Մյունխենի հանդիպումից հետո վարչապետը ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց 6 սկզբունքներ՝ գրելով, որ սա նոր բովանդակություն է, այնուհետև Զոհրաբ Մնացականյանը պարզաբանեց, որ սա ոչ թե նոր բովանդակություն է, այլ լրացնում է եղածը: Գաղտնիք չէ, որ խորհրդարանական տարբեր հարթակներում, տարբեր բանաձևերում ԼՂ խնդրի հետ կապված՝ հայկական կողմը մշտապես պնդել է Մինսկի խմբի համանախագահների կողմից տրված բանաձևը, այն է՝ երեք սկզբունքի վրա, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշումը: 168.m-ի հարցին, թե վարչապետի տված նոր սկզբունքները ո՞նց եք պատկերացնում ընդգրկել միջազգային բանաձևերի մեջ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը պատասխանեց.
Աշխատանքային այցով Բրյուսելում եմ։ Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման:
Գերմանիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը վերջին 24 ժամվա ընթացքում աճել է 265-ով եւ հասել 1112-ի:
Այսօր առավոտյան հակառակորդը շարունակել է կրակել հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի ուղղությամբ։
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես տեղեկացրել էի` այսօր հրավիրված էի Արաբկիրի քննաչական բաժին` քրեական գործով որպես վկա հարցաքննության: Պարզվեց` գործը կապված է Ազգային ժողովում գույք կորելու հետ, որն ինձ առնչվում է այնքանով, որքանով որ ԱԺ-ում իմ նախկին աշխատասենյակի համակարգիչը չկա: Որոնողական աշխատանքների արդյունքում` որոշվել է, որ ես պետք է հարցաքննվեմ և պատասխանեմ հարցին՝ արդյո՞ք տեղյակ եմ, թե որտե՞ղ է իմ նախկին աշխատասենյակի համակարգիչը:
Ցավոք, նորից ստիպված եմ ընդգծել, որ Կառավարությունն իրականացնում է անհեռատես տնտեսական քաղաքականություն։ Այն մեծ հաշվով պայմանավորված է միջազգային կազմակերպությունների պահանջներով՝ բյուջեի ծախսերը կրճատելու և նոր բյուջետային մուտքեր ապահովելու մասով։
Ոստիկանության Արմավիրի և Բաղրամյանի բաժինների ՔՀԲ ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 7-ին, ժամը 23.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և Արմավիրի բաժին բերման են ենթարկել 45-ամյա Վարուժան Ի.-ին։
Մի քանի օր է՝ արդեն սկսել ենք ակտիվորեն զբաղվել 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեն բոյկոտելու քարոզչությանն ուղղված ակտիվ գործողություններով, որովհետեւ մեր դիմումը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ չեղարկել հանրաքվեն եւ սկսել կոնսենսուսի եւ հաշտության երկխոսության մեկնարկ, մնացել է անպատասխան: