Հանրաքվեի «Բոյկոտի և համերաշխության հաստատման շտաբը» դիմել է Նաիրա Զոհրաբյանին և Արա Զոհրաբյանին

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին,

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին

Հարգելի գործընկերներ,

Մի քանի օր է՝ արդեն սկսել ենք ակտիվորեն զբաղվել 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեն բոյկոտելու քարոզչությանն ուղղված ակտիվ գործողություններով, որովհետեւ մեր դիմումը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ չեղարկել հանրաքվեն եւ սկսել կոնսենսուսի եւ հաշտության երկխոսության մեկնարկ,  մնացել է անպատասխան:

2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի Բոյկոտի շտաբը սույն թվականի փետրվարի 7-ին արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտարարել է, որ ըստ ՀՀ Սահմանադրության պահանջների, Սահմանադրության փոփոխության իրավական ակտերի նախագծերը Ազգային Ժողովը ներկայացնում է սահմանադրական դատարանի հաստատմանը: Ապրիլի 5-ի հանրաքվեն հակաօրինական է եւ հակասում է ՀՀ Սահմանադրությանը (Սահմանադրության 168-րդ հոդվածի երկրորդ կետին, 169-րդ հոդվածի 2-րդ մասին, սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին):

Սույն հայտարարությամբ դիմում ենք Ձեզ՝ անհապաղ եւ հրապարակային հայտարարությամբ հանրությանը ներկայացնել Ձեր պաշտոնական կարծիքը 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի անօրինականության մասին:

Ձեր անաչառ եւ հիմնավորված կարծիքը՝ մեր հասարակության բեւեռների միջեւ համերաշխության հաստատման առումով, կլինի վճռորոշ:

Հանրաքվեի «Բոյկոտի և համերաշխության հաստատման շտաբ»

Տեսանյութեր

Լրահոս