Աֆղանստանի զինված ուժերի ավելի քան 20 ծառայողներ եւ ոստիկաններ են սպանվել այն գրոհների հետեւանքով, որոնք կատարել են «Թալիբան» արմատական շարժման զինյալներն Աֆղանստանի Քունդուզի նահանգում:
«Երեկ Ախուրյանի տարածաշրջանում ֆերմերները հավաքվել էին Շիրակի մարզպետարանի դռան մոտ, պահանջում էին ոռոգման համակարգի բարելավում: Այնտեղ խայտառակ վիճակ է, Արփի լիճը գրեթե դատարկ է, գրեթե 8 միլիոն խմ ջուր հազիվ լինի, իրականում պետք է 100 մլն խմ լիներ, իսկ Արփին այդ տարածաշրջանին ոռոգմամբ է ապահովում,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը:
168 Մամուլի տեսություն:
Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան:
Հազարից ավելի իսրայելցի դպրոցականների կարանտինի են ենթարկել Իսրայելի առողջապահության նախարարության ցուցումով։
Եթե հնարավոր է մեզ ուղարկեք ասուլիսի տեսաձայնագրության վերնագիրը, որով այն տեղ է գտել մեր յութուբյան ալիքում, գուցե այդպես հնարավոր լինի գտնել: Նախապես շնորհակալություն:
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ` քննարկելու մեր երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:
Այն լիազորությունները, որոնք ունի երկրի վարչապետը նոր Սահմանադրությամբ, աննախադեպ մեծ են։ Նույնիսկ ժամանակին Նիկոլ Փաշինյանն այն կոչում էր «սուպերվարչապետություն»։
Երևանի քաղաքային կյանք, անվտանգություն, կորոնավիրուս, կառավարության վարող քաղաքականությունը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը մարտի 4-ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելք ուղղությամբ։
«Կարո՞ղ է՝ մի օր էլ ասեք՝ տունդ 25 միլիոն արժե, արի՛, ապացուցի, որ ապօրինի ճանապարհով չես դա գնել». Գևորգ Պետրոսյանը՝ Ռուստամ Բադասյանին:
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են Երևան քաղաքի և մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների վարույթում քննվող քրեական գործերի տևականության խնդիրը:
«Հանրության բարիքները գողացած անձանց գույքի դեմ հայց ներկայացնելու և բռնագանձելու ինստիտուտ է սա». Ռուստամ Բադասյանն՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն է ներկայացնում:
Բերե՛ք դատավորներին մաքրելու լավ տարբերակ, ընդունենք. Ռուստամ Բադասյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին:
ԱՄՆ-ի փրայմերիզներում պայքարն այժմ կշարունակվի բացառապես երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի եւ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսի միջեւ, մնացած դեմոկրատ քաղաքական գործիչներն արդեն շանսեր չունեն ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դառնալու նոյեմբերին կայանալիք ընտրություններում: Սրանք են ԱՄՆ-ում «գերերեքշաբթի օրվա» առաջին արդյունքները։
«Ոչ ոք գլխից ձեռք չի քաշել, որ սկսի ընտրակաշառք բաժանել». Դանիել Իոաննիսյան
Վաղարշակ Հակոբյանի համար ԱԺ-ում ընթացող քննարկումը զուգորդված է անբովանդակ ելույթներով:
«Դատական համակարգը եղել է կոռումպացված, քրեական գործեր սարքող». Հովհաննես Իգիթյան
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատանքային պայմանները բարելավվել են։
«Կան մարդիկ, որոնց գոյությունը դատական համակարգում ռիսկի տակ է դնում մեր երազած համակարգը». Հայկ Կոնջորյան
««Կա՞ մի դատավոր, որը չենթարկվի վարչապետին» հայտարարությունն արդեն բավարար է` առկա խորը հակակրանքը տեսնելու համար». Տարոն Սիմոնյան
Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել դադարեցնել քրեական հետապնդումը Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցի նկատմամբ:
Երկրորդ օրն է, ինչ հայկական լրատվադաշտը հեղեղված է Սամվել Բաբայանի մուտքը Ռուսասատանի Դաշնություն 5 տարով սահմանափակելու մասին տեղեկությամբ: Ի պատասխան լրատվամիջոցների և նրանց ներկայացուցիչների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ նման բովանդակությամբ նյութերը մեկ նպատակ ունեն՝ հոգեբանական ներազդման միջոցով ճնշել հանրային գիտակցությունը, մասնավորապես՝ Ս. Բաբայանի պոտենցիալ ընտրազանգվածին:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ թեև իշխանական պատգամավորները պնդում են, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգելու է դատավորների բարեվարքությունը, սակայն հիմա պարզվում է, որ դա չի անելու, ընդամենը ստուգելու է դատավորների ներկայացրած հայտարարագրերը, որոնք ներկայացված են մաթեմատիկական ճշգրտությամբ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Երեկ լուր տարածվեց, որ ՌԴ համապատասխան ծառայությունների որոշմամբ Արցախի նախագահի թեկնածու Մասին Մայիլյանի , ինչպես նաեւ նրա հիմնական աջակից Սամվել Բաբայանի մուտքը ՌԴ արգելվել է հինգ տարով։
Կառավարության կողմից ներկայացված «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մասնագիտական առումով բավականին թերություններ ունի, ուստի ուրախ եմ, որ նույնիսկ «Իմ քայլի» մեր գործընկերներն են համաձայնել աշխատել նախագծի թերությունների վրա, ուրախ եմ նաև, որ՝ «Մեր հանճարը ձեր բանջարին վնաս չէ»։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Ընտրակաշառք «Ոչ»-ի օգտի՞ն. իրակա՞ն, թե՞ կեղծ օրակարգ, հանրաքվեն՝ փորձաքար իշխանությունների համար»։
Արդյունքում՝ համայնքի ղեկավարի առերևույթ դիտավորությամբ դրսևորած անգործության հետևանքով տևական ժամանակ շարունակվել է ինչպես ինքնակամ հողազավթումը, այնպես էլ՝ ինքնակամ շինարարությունը:
«Բոլորս էլ գիտենք, որ Դատական օրենսգիրքը հանդիսանում է սահմանադրական օրենք, իսկ Հայաստանում սկիզբ է դրվել սահմանադրական փոփոխությունների, ուստի հիմա հարց է առաջանում՝ որքանո՞վ է նպատակահարմար սահմանադրական փոփոխություններից առաջ սահմանադրական օրենք փոփոխելը, և որքանո՞վ ենք համոզված, որ այն, ինչն այս նախագծով առաջարկվում է փոխել, դա տեղավորվելու է սահմանադրական փոփոխությունների մեջ։ Ինձ մոտ տպավորություն է՝ հերթականությունը խախտել ենք»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից ներկայացված Դատական օրենսգրքում կատարվող փոփոխությունների մասին նախագծին։