
Ձայնագրության չմոնտաժված կամ էլ մոնտաժված տարբերակները չենք պահպանել

«Հարկադիր կատարումն ապահավող ծառայություն Երևան քաղաքի կենտրոն և Նորք-Մարաշ» բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գ. Դումանյանին
Հարգելի պարոն Դումանյան
Ստանալով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կայացրած որոշումը՝ պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին, տեղեկացնում ենք, որ մենք 15.01.2019թ.-ին «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ձայնագրության չմոնտաժված կամ էլ մոնտաժված տարբերակները չենք պահպանել: Մենք փորձեցինք նաև վերոնշյալ օրվա ասուլիսի տեսաձայնագրությունը գտնել «Հայելի» ակումբի յութուբյան ալիքում, որը սակայն ևս չգտանք: Եթե հնարավոր է մեզ ուղարկեք ասուլիսի տեսաձայնագրության վերնագիրը, որով այն տեղ է գտել մեր յութուբյան ալիքում, գուցե այդպես հնարավոր լինի գտնել: Նախապես շնորհակալություն:
Գլխավոր խմբագիր` Ա. Թովմասյան