
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսով զրուցել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ` քննարկելու երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը. Facebook սոցցանցի իր էջում գրել է Թորոսյանը։
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ` քննարկելու մեր երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:
Նախարար Տիկարաձեն ինձ հայտնեց, որ Վրաստանում ախտորոշված պացիենտները երեքն են և վերջին օրերին նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել: Նրանք երեքն էլ, մեր պացիենտի նման, իրենց լավ են զգում և չունեն որևէ գանգատ:
Ես նույնպես ներկայացրեցի մեր երկրում եղած իրավիճակը և իրականացվող միջոցառումները:
Հաջողություն մաղթելով մեր եղբայրական վրաց ժողովրդին այս իրավիճակը հաղթահարելու գործում, մենք պայմանավորվեցինք այսուհետ ևս պահել օպերատով երկկողմանի կապը թե’ նախարարների և թե’ երկու գերատեսչությունների միջև, որպեսզի մեր գործողությունները լինեն առավելագույնս համահունչ մեկը մյուսին և արդյունավետ:
Հ.Գ. մեր պացիենտը և ժամանակավորապես հատուկ պայմաններում բնակվող մեր քաղաքացիները իրենց լավ են զգում»:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1160354767484120?__xts__[0]=68.ARDRFMibQA4T2ODP607RrjyU2hsAFARqYwqjDY-QhMlK17bxtOT1aExmHJ4YPXwNQR7dnH8e4CM3itHpyoSBWLrhxcVVGq9EmHunQYKlii8hUzUUH5WFvVoxQsLile-4QLtVsaUO2AbyRtD2ceNkuNmAhtMjyx6hqTggwD_WuOmwc-zV1p_OgbpO8fsNFZPfgp7eF-jt-ZFlTkuhQvmc02FMMFKhX33uBQIb-bNi9J35GOjKstiwl3cKa1OL0clxIDB9mxmh7geVTEhzTI_H2ACDjEEe2bL6696DzFmwek6rMYE6-YqVYSYeERoZSVoeWhKmza9g9OiEcGnyOxQAYA&__tn__=-R