ԵԽ-ն կուսումնասիրի Հայաստանի կողմից ՄԻԵԴ 2 վճիռների կատարման վիճակը. aravot.am

Եվրոպայի Խորհրդի 47 անդամ երկրների ներկայացուցիչները կհանդիպեն մարտի 3-ից 5-ը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքն ու վիճակը ստուգելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է aravot.am-ը՝ ասվում է ԵԽ հաղորդագրության մեջ: ՄԻԵԴ-ի կայացրած վճիռները վերաբերում են Հայաստանին, Ադրբեջանին, Բոսնիային և Հերցեգովինային, Բուլղարիային, Վրաստանին, Թուրքիային, Ուկրաինային և մի շարք այլ երկրների:

Եվրոպայի Խորհուրդը, ուսումնասիրելով Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վիճակը, անդրադառնալու է մասնավորապես երկու գործի՝ «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» և «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի»: Ընդունված որոշումները և բանաձևերը կհրապարակվեն նիստից հետո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031