Դե թող Ալիևի դեմն ասեն, ստացվում է, որ ինքն օրակարգ չունի, մեզ մի բան է ասում, դրսում մի բան, գուցե դուք կասեք, դա դիվանագիտական խելացիություն է, տա Աստված, բայց Ալիևը և՛ ներսում, և՛ դրսում նույն բանն է ասում, ասում է ամբողջ հողերը հետ կտաք Արցախին էլ ինքնավարություն կտանք: Հիմա մենք սրան ի՞նչն ենք պատասխանում:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 21-ին խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին քվեարկել է երկրում ընթացող խորհրդարանական ընտրություններում, ոստիկանությունը հայտնում է ընտրական տեղամասերից շատերում գոյացած հերթերի մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Չինաստանի իշխանություններն արագացրել են կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների դեմ հինգ նոր պատրաստուկների փորձարկումները:
Չեմ կարող ասել գնաճի չափը որքան է, դրա համար անհրաժետ է ունենալ հատուկ ծառայություն. պաշտոնապես ասվում է 1․5 տոկոս, բայց արդյոք դա ճիշտ թիվ է եւ ինչպես են այն հաշվում։ Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Չինաստանի Ուհան քաղաքից 29-ամյա բժիշկ Պեն Ինհուան մահացել է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ, օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով 20.02.2020թ.-ին ժամը 18:55-ին Ստեփանակերտում վարչական ձերբակալման են ենթարկվել 8 քաղաքացիներ, որոնք սահմանված ժամկետը լրանալուն պես ազատ են արձակվել (ժամը 21:50-ին):
Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան իր ծննդյան 60-րդ տարեդարձին հրավիրել է երկրի բոլոր այն քաղաքացիներին, որոնք ծնվել են նույն օրը:
Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի։
Փետրվարի 20-ի առավոտվա դրությամբ Չինաստանի մայրցամաքային մասի սահմաններից դուրս Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 1251-ի, մեկ օրում հայտնաբերվել է հիվանդության 102 նոր դեպք:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ստորագրել է հրամանագիր՝ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհամաձայնություն է հայտնել, որ հարավկորեական «Պորտաբույծները» (Gisaengchung, 2019) կինոնկարն «Օսկար» մրցանակ է շահել այս տարի:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Հայտնի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել դիրիժորի ընտանիքին:
Հարգելի քաղաքացիներ, ԱՀ ոստիկանությունը կրկին հորդորում է հանրապետության առաջիկա նախագահական և ազգային ժողովի ընտրությունների հետ կապված թեկնածուներին ներկայացվող օրենսդրական պահանջներից բխող ԱՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացվող վարչարարության ընթացքում բողոքների կամ կայացված վարչական ակտերի վերաբերյալ անհամաձայնության պայմաններում՝ Վարչական դատավարության օրենսգրքով ու Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքով սահմանված կարգով կարող եք դիմել ԱՀ վարչական դատարան:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փետրվարի 20-ի երեկոյան ահազանգ է ստացել, որ մի խումբ քաղաքացիներ քաղաքական կոչերով ուղեկցվող ավտոերթ են իրականացրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում, որի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 8 հոգու:
Artsakh1.am-ը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, որ Արցախում՝ Ստեփանակերտում բողոքի ակցիա է տեղի ունեցել, մի խումբ մարդիկ մեքենայով շրջում են, պահանջում են նախագահ Բակո Սահակյանի և ԱԻ նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականը:
Փաստաբանների պալատի առաջարկներրը՝ ՔՕ նախագծով առաջարկվող սուտ մատնության հոդվածին վերաբերյալ. ՈՒՂԻՂ
«Ատելության խոսք. Ինչու և ինչպես է տարածվում, ինչ անել՝ կանխարգելելու և նվազեցնելու համար». ՈՒՂԻՂ
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն ապրիլի վերջից ոչ շուտ:
Փետրվարի 20-ին, ժամը 22:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ «Քարավան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Փետրվարի 20-ին, ժամը 21:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Հունան Ավետիսյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Քուվեյթի նավահանգստային վարչությունը (KPA) դադարեցրել է Իրանից եւ Իրան ուղեւորափոխադրումները երկրի նավահանգիստներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակման եւ մահվան դեպքերից հետո:
«Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները». ԱԺ լսումներ. ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ի հետախուզական հանրակցության ներկայացուցիչները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կայացած ճեպազրույցում հայտարարել են, թե Ռուսաստանը միջամտում է 2020 թվականի նախագահական ընտրություններին, որպեսզի հասնի նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրման, գրել է New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով հինգ իրազեկ աղբյուր։
Հարավային Կորեան փետրվարի 21-ին Տեգու (2,4 միլիոն բնակիչ) եւ Չհոնդո (50 հազար բնակիչ) քաղաքները «հատուկ ուշադրության գոտիներ» է հայտարարել Covid-19 նոր կորոնավիրուսով հիվանդության բռնկման կապակցությամբ։
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փետրվարի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց տվեց հանրային հեռուստատեսության եթերում։ Առայժմ չանդրադառնալով այնտեղ հնչած բազմաթիվ թեմաներին և մտքերին, ցանկանում եմ կենտրոնանալ մեկ կարևոր խնդրի վրա։ Խոսելով Արցախյան կարգավորման ներկա ընթացքի մասին, պրն Փաշինյանը տառացիորեն ասեց հետևյալը՝
Իրանում փետրվարի 21-ի առավոտյան տեղական ժամանակով 08:00-ին ընտրական տեղամասերի բացումով սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանը կարծում է, որ հանրաքվեի անհրաժեշտություն չկա։ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ «Ա1+»-ի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ, Սահմանադրական դատարանի 1996-2014 թթ․ անդամ, գեներալ-մայոր Վալերի Պողոսյանն ասել է, որ համոզված է՝ Սահմանադրությունն այդ բանը թույլ չի տալիս։