Ժամկետանց վարկերի ներման և տոկոսադրույքների նվազման մասին ԼՀԿ-ի նախագծին «Իմ քայլը» դեմ է. այն չընդգրկվեց նիստերի օրակարգ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ներառելու համար ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որը վերաբերում է վարկային կազմակերպությունների և բանկերի՝ ժամկետանց և չվճարված վարկային պարտավորություններին։

Ըստ նախագծի հիմնավորման՝ բանկերում և վարկային կամակերպություններում կուտակված են զգալի չափերի հասնող չկատարված վարկային պարտավորություններ, որոնց համար, սակայն, ֆինանսական կազմակերություններն այդ ժամկետանց վարկերի համար վճարում են հարկեր, մասնավորապես՝ շահութահարկ, ինչի արդյունքում, բանկերն ու վարկային  կազմակերրպությունները կրում են ֆինանսական կորուստներ, իսկ դրան զուգահեռ քաղաքացիները չեն կարողանում ժամկետանց վարկերի ներում կամ տոկոսադրույքի զեղչ ստանալ։

Ըստ նախագիծը խորհրդարանին ներկայացնող «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի՝ նախագծով առաջարկում է ժամկետանց վարկերի բալանս ունեցող բանկերին և վարկային կազմակերպություններին տալ առանց հավելյալ հարկային պարտավորություների վարկերի ներման կամ զեղչով  տոկոսադրույքները զիջելու գործարքներ իրականացնելու հնարավորություն, ինչը կբերի վարկերի տոկոսների նվազման։

ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը նշեց, որ հանձնաժողովում նախագիծը ստացել է բացասական եզրակացություն, քանի որ այն կարող է ավելացնել վարկառուների անպարտաճանաչության աստիճանը։

Կառավարությունը և Կնետրոնական բանկը, ըստ Վարդանյանի, ևս հայտնել են իրենց բացասական եզրակացությունը։

Նախագիծը լիագումար նիստերի օրկակարգ չընդգրկվեց 62 դեմ, 40 կողմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս