
Մեկնարկել է ԱԺ խորհրդի նիստը

Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի խորհրդի նիստը, որտեղ կրկին քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը:
Հիշեցնենք, որ այսօր հրավիրված արտահերթ նիստը չկայացավ և, ըստ Արարատ Միրզոյանի, նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը հեղինակները հետ են կանչել տեխնիկական պատճառով: