Արևիկ Անափիոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, պատճառը՝ նախարարի հետ կոնֆլիկտն է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ԿԳՄՍ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Աշխատակազմում խոսում են, թե նա վերապատրաստման է մեկնում ԱՄՆ, սակայն դրանով քողարկում են իրական պատճառները, քանի որ ընդամենը ամիսուկես առաջ՝ դեկտեմբերի 27-ին, աշխատանքից ազատվեց մյուս փոխնախարարը՝ Լուսինե Առաքելյանը։
Եվ փոխանակ նրա թափուր հաստիքը լրացնելու, մյուս փոխնախարարն էլ է ազատվում աշխատանքից։ Իրականում, ըստ մեր աղբյուրի, կոնֆլիկտ է հասունացել նախարարի եւ փոխնախարարի միջեւ, որը, ըստ էության, ղեկավարում էր հանրակրթության ողջ բլոկը եւ սորոսական թեւի ներկայացուցիչն էր։
Արեւիկ Անափիոսյանն իր հրաժարականի մասին հարցին պատասխանեց. «Երբ որ ինչ-որ մի բան տեղի ունենա, շշուկներին, կարծում եմ, իմաստ չունի հետեւել։ Պաշտոնական ամեն ինչ կիմանաք»։ Իսկ ճիշտ է, որ ԱՄՆ եք մեկնում՝ վերապատրաստվելու։ «Ամեն ինչ, ինչ որ տեղի ունենա, հրապարակային կտեղեկացնեմ»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: