Հայտնաբերվել է ոչ սթափ 77 վարորդ
Հունվարի 27-ից փետրվարի 2-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 111 մեքենա, որոնցից 23-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Մի տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված են եղել փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան արձակելու սարքավորում։ Մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Բացի այդ, հայտնաբերվել է թաղանթապատված դիմապակիով շահագործվող 184 մեքենա։
Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 63 մեքենա։ 54-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 4, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 13, թաղանթապատված դիմապակիով` 54 տրանսպաորտային միջոց։