«Եթե քաղաքական իշխանությունը սա էլ ողջունի, ապա կհամոզվեմ, որ քաղաքական իշխանությունը մազոխիստ է»

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նորից կոշտ քննադատություն եվրոպական գործընկերոջից: Սրանով աղբամանը նետվեցին իշխող քաղաքական ուժի հայտարարությունները, թե ողջունում են ԵԽԽՎ-ի հայտարարությունը:

ԵԽԽՎ-ն ասել էր, որ մինչ այս պահը գործել են օրենքով, հարցրել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, իսկ Վենետիկի հանձնաժողովի նախագահը, փաստորեն, պնդում է, որ այդ կարծիքն ու հորդորն անտեսվել է:

Ավելին, պնդում է, որ կամավորության կանոնը խախտված է․․․

Չասեք, թե ամիսներով ձեզ չէի զգուշացնում

Հ․Գ․ Եթե քաղաքական իշխանությունը սա էլ ողջունի, ապա կհամոզվեմ, որ քաղաքական իշխանությունը մազոխիստ է»:

https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1282682031941583

Տեսանյութեր

Լրահոս