Զելենսկու նկատմամբ վստահության վարկանիշն Ուկրաինայում առաջին անգամ ցած է ընկել է 50 տոկոսի նշագծից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ համաքաղաքացիների վստահության վարկանիշն առաջին անգամ իջել է 50 տոկոսի նշագծից: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման՝ փետրվարի 3-ին հրապարակված արդյունքները, հարցում, որն անցկացվել է Սոցիալական մոնիթորինգի կենտրոնի եւ Ուկրաինայի Ալեքսանդր Յարեմենկոյի անվան սոցիալական հետազոտությունների ինստիտուտի կողմից։
Ուսումնասիրության համաձայն, Ուկրաինայի գործող նախագահը վայելում է հարցման մասնակիցների 49,4 տոկոսի վստահությունը: Ընդ որում՝ նրանցից Զելենսկուն լիովին վստահում է հարցվածների 20,7 տոկոսը, իսկ ավելի շուտ վստահում է 28,7 տոկոսը:
Ուկրաինացիների մոտավորապես 40 տոկոսը վստահություն չի տածում Զելենսկու նկատմամբ:
Նրան ամենեւին չի վստահում բնակչության 20,5 տոկոսը, ավելի շուտ չի վստահում 18,8 տոկոսը: Մնացածները դժվարացել են պատասխանել: Հարցումը հունվարի 24-ից մինչեւ 28-ն անցկացվել է Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում, բացի Կիեւի կառավարության կողմից չվերահսկվող տարածքներից: Դրան մասնակցել է 2003 քաղաքացի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: