«Ես Տաթևիկ Հայրապետյանին չեմ ճանաչում». Արփինե Հովհաննիսյան

Այսօր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ ասել է, որ ինքը քաղաքական ընդդիմախոս կամ ընդդիմադիր Արփինե Հովհաննիսյանին չի համարում։

«Ինձ համար, անկեղծ ասած, նույնիսկ ՀՀԿ շրջանակներում կան մարդիկ, որոնց ես հարգում եմ, և որոնց խոսքը երբեմն արժեք ունի, այսինքն` արտահայտած դիրքորոշումները, բայց կան մարդիկ՝ իրենց անցած ճանապարով, հայտնած դիրքորոշումներով ինձ համար, իմ գործունեության, մեր գործունեության համար որևէ էական փոփոխություն բերող հայտարարություն, տեքստ չեն արտաբերում»,- ասել է ԱԺ պատգամավորը։ Ըստ նրա, այդ մարդիկ ուղղակի զբաղված են իշխանություններին փնովելով։

«Կարծես իրենց հետհեղափոխական կյանքի միսիան դրանում է կայանում։ Ես ցավում եմ իրենց համար, որովհետև իրենք շատ ավելի արժեքավոր գործեր կարող էին անել ու անում են։ Դա շատ իմիտացիոն, կեղծ, երբեմն ինձ համար ոչ հաճելի ճանապարհներով։ Դա իրենց գործն է, իրենց որոշումը, բայց տիկին Հովհաննիսյանի որևէ գրառում, մեկնաբանություններ ինձ համար որևէ արժեք չունեն, չնայած քաղաքական ընդդիմախոս չեմ համարում»,- հավելել է խորհրդարանական իշխող ուժի ներկայացուցիչը։

168.am-ը ԵԽԽՎ-ում հայաստանյան նախկին պատվիրակ Արփինե Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել Տաթևիկ Հայրապետյանի ասածը։

«Անկեղծ ասած, ես Տաթևիկ Հայրապետյանին չեմ ճանաչում և առաջին անգամ եմ լսում, որ ինքը ԵԽԽՎ պատվիրակության անդամ է։ Ինձ ավելի ծանրակշիռ մարդկանց տեսակետների վերաբերյալ հարցրեք, սիրով կպատասխանեմ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս