
«Էս ո՞ւր հասանք. Վենետիկին հանձնաժողովի նախագահն արդեն ստիպված է ժողովրդավարության այբբենական ճշմարտություններ ներառել հայտարարությունում». Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Վենետինիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությանը։ Գրառման մեջ ասվում է.
«Շատ կարմրավուն «դեղին քարտ» Վենետիկին հանձնաժողովի նախագահից։ Բուքիքիոն արդեն ստիպված է ժողովրդավարության այբբենական ճշմարտություններ ներառել հայտարարությունում։
«Ժողովրդավարական մշակույթը և ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ պահանջում են ինստիտուցիոնալ սահմանափակում, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև»։
«Հասունության» հիշատակումն այս հայտարարության մեջ ավելի խոսուն է, քան հարյուրավոր-հարյուրավոր բառեր։
Էս ո՞ւր հասանք…»։