Բաժիններ՝

Մշակութային տանդեմ. Քեյթ Բլանշեթը և Ռունի Մարան նկարահանվում են Գիլիերմո դել Տորոյի նոր ֆիլմում

Հոլիվուդյան հայտնի դերասանուհիներ Քեյթ Բլանշեթը և Ռունի Մարան նկարահանվելու են Գիլիերմո դել Տորոյի նոր՝ «Մղձավանջների պողոտա» ֆիլմում: Դերասանուհիների համար սա առաջին համատեղ նախագիծը չէ: Ավելի վաղ Ք. Բլանշեթն ու Ռ. Մարան միասին խաղացել են Թոդ Հեյնսի «Քերոլ» ֆիլմում:

Դել Տորոյի նոր ֆիլմում կնկարահանվեն նաև Բրեդլի Քուպերը, Ուիլեմ Դաֆոեն, Թոնի Քոլեթը:

Նոր ֆիլմը պատմում է կրկեսային խաբեբայի (Բրեդլի Քուպերի) և նրա կնոջ (Ռունի Մարա) մասին, որոնք ներգրավվում են հետաքրքիր արկածախնդրության մեջ. տղան կապվում է հոգեբույժի հետ (Քեյթ Բլանշեթ) և հարուստ հաճախորդներին խոստանում է հոգևոր սեանսներ իրենց հանգուցյալ հարազատների հետ, բայց ինչ-ինչ պատճառներով ամեն ինչ պլանի համաձայն չի գնում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829