«Պարո՛ն Մարուքյան, Դուք 7 տարի պատգամավոր եք եղել, բայց ոչ լեգիտիմ խորհրդարանում». Մարինա Կարապետյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարինա Կարապետյանն այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հիշեցրեց, թե Մարուքյանը քանի տարի է եղել պատգամավոր, ինչպե՞ս է հարվածել սեղաններին, բայց այն ժամանակ նրա նկատմամբ ՀՀԿ-ական ԱԺ նախագահները սանկցիաներ չեն կիրառել, որովհետև այն ժամանակ խորհրդարանը ոչ լեգիտիմ էր։

«Ձեր նկատմամբ սանկցիա չի կիրառվել ոչ միայն նրա համար, որ ՀՀԿ-ական նախագահները ավելի ժողովրդավար և մեծահոգի էին, այլ նրա համար, որ նրանք ներքուստ գիտեին, որ լիգիտիմություն չունեն։ Սեղաններին արդար պատճառներով եք հարվածել և տեղից գոռացել։ Նրանք  մի բան էլ գիտեին, գիտեին, որ այդ ամենը որևէ բան չի փոխելու, և իրենք անելու են այն, ինչ ուզում են, մինդեռ այս Ազգային ժողովում Ձեր խոսքն ու վարքը կշիռ ունի, և Ձեր նկատմամբ սանկցիայի կիրառումը այդ խոսքի ու վարքի արժեվորումն է, որքան էլ դա Ձեզ պարադոքսալ թվա»,-ասաց  Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս