«Հրայր Թովմասյանին առաջադրված «մեղադրանքն» իր բնույթով այնպիսին է, որ պարզապես անհնար է պատկերացնել՝ ինչպես կարող էր դատարանն իրավաչափորեն թույլատրել կատարել խուզարկություն»

Հրայր Թովմասյանին առաջադրված «մեղադրանքը» իր բնույթով այնպիսին է, որ պարզապես անհնար է պատկերացնել՝ ինչպես կարող էր դատարանը իրավաչափորեն թույլատրել կատարել խուզարկություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» հկ համահիմնդաիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։

«Փաստաբանն ահազանգում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ռեպրեսիաների շարանում ապօրինության հերթական դրսևորման մասին։
Հրայր Թովմասյանին առաջադրված «մեղադրանքը» իր բնույթով այնպիսին է, որ պարզապես անհնար է պատկերացնել՝ ինչպես կարող էր դատարանը իրավաչափորեն թույլատրել կատարել խուզարկություն։ Այն էլ՝ մեղադրանքի առաջադրումից շուրջ 25 օր անց։

Դա դեմ է թե՛ քրեադատավարական, թե՛ սահմանադրաիրավական և թե՛ քննչական-տակտիկական տրամաբանությանը։ Փոխարենը դա լրիվ տեղավորվում է «Նոր Հայաստանի» ռեպրեսիվ տրամաբանության մեջ։

Շատ կուզեի տեսնել խուզարկությունը թույլատրող դատական ակտը»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։

Փաստաբանն ահազանգում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ռեպրեսիաների շարանում ապօրինության հերթական դրսևորման…

Gepostet von Ruben Melikyan am Donnerstag, 23. Januar 2020

 

Տեսանյութեր

Լրահոս